Այս էջը հաստատված է

ցնել, ամենն ալ ձկնորս էր ըրած, այլ, ավաղ, ամենքն ալ թեև իրեն պես խիզախած էին հեղուկ տարրին դեմ, բայց այս վերջինը տարած էր հաղթանակը իր վհանման կլափին մեջ ընկլուզելով զանոնք։ Իսկուհի տուտուն մազերը փետտեր ու անէծքներ թափեր էր էրկանը գլխուն, որ այդպես ճղակտոր կը հաներ իր «կյուզելիմ» զավակները, և գիշեր ցերեկ կը հանդիմաներ Թուման։

― Զավակներուս էճելը մտար, խըյանեթ մա՛րդ, կը պոռար անոր երեսին, քա պաշխա զենաաթ չիկա՞ քի աս զուլում զենաթին կուտաս կոր անոնք։

— Կնի՜կ, քուկին խելքդ չի հասնիր, կը պատասխաներ Հաճի Թումա՝ անտարբեր կերպով կարգադրելով իր ձկնորսի սարուածները, անոնց ալ ճակատը անանկ կրվեր է… հեմ, կնի՛կ, ինծի անանկ տույ կըլա կոր քի մեր զավակները բիդին ծովը պիտի խըղդվփն։

Եվ ծովն ուր կորած էին իր զավակները, իր ամենօրյա զբոսավայրն էր գրեթե։ Ահարկու լուղորդ մըն էր Հաճի Թումա, իր ջլապինդ բազուլներով՝ շատ անգամ փոթորկի ատեն իսկ ալիքներուն հետ կը մաքառեր, ծովին խորքերը կը մխրճեր և ձուկերն իրենց բույներուն մեջ հանկարծակիի կը բերեր։

Իսկուհի տուտուն մխիթարվեցավ սակայն՝ չորորդ զավակի մըն ալ տեր ըլլալով. բայց հակառակ իր անդուլ անդադար աղոթքներուն, փոխանակ աղջկան, նորեն կունտուկլոր մանչ մը աշխարհ եկավ։

Հաճի Թումայի ալքերը շողացին ու ժպիտ մը սահեցավ թանձր շուրթերուն վրայեն, երբ տեսավ նորածնին համեմատաբար կորովի ու առնական շինվածքը։ Ամեհի ձկնորսին սիրտը տակաւվին չէր վհատած ու կակուղցած՝ իր անդառնալի կորուստ֊ ներեն. և հանձին այդ մանկան, կընդնշմարեր քաջ ու պնդակազմ ձկնորս մը, որ փոթորիկները կարհամարհե, և ծովուն ալիքները կը թափանցե։

Բայց կինն ըսած էր իրեն.

— Ինծի նայե հա՛, էյեր աս ալ պալըխճի ընելու էլլաս նե՝ կլոխս կառնեմ կերթամ չոճուխիս հետ: