— Խենդ եմ զեհեր, պատասխանած էր Թումա՝ ձայնին մեջ հեգնական թեթև երանգով մը։
Սերոբ տասնչորս տարու էր երբ Հա՛ճի Թումային աչվըներըն սկսած էին տկարանալ։ Հեք բարի մարդը գիշերներով խսրհած էր սա կարևոր խնդրին վրա թե՝ իր չորրորդ զավակն ալ Հծով հանե՞»։ Չէր հաջողված իր կինն համոզել. և վերջապես որդիական գորովն ալ այս անգամ վարանումի մեջ կը թողուր զինքը։ Գիշեր մը Իսկուհի տուտուն էրկանը ոտվըներուն ինկեր ու արյուն արցունք թափելով խնդրեր էր որ խնայե Սերոբին։
Եվ խնայեր էր Թումա։
Բեք աղեկ ամա, պալըխճիությունեն աղեկ ի՞նչ զենաթի տանք, հարցուցած Էր կնկանը։
- Տեմիրճության տուր։
Սերոբ երկաթագործի քով սկսած Էր երթալ, երբ տասնըչորս տարու Էր և երբ Հաճի Թումայի աչՎըները հավետ զրկված Էին ծովին հաճոյալի տեսքը դիտելե և իր բռնած ձուկերուն հանգամանքները զննելե։
Դժբախտությունը սա էր որ Սերոբ, իր հոր ձկնորսական արյունը ժառանգած էր, իր պզտիկ տարիքեն կր սիրեր ծով մտնել, լողալ, ձուկ որսալ․ բայց մորն ընդդիմության առջև տեղի տված էր և ակամա մտած էր երկաթագործության արհեստին մեջ։ Այնուհանդերձ բնավ առիթը չէր փախցներ, երբ պարապ ժամանակ ունենար։ Ամառը, գիշերներն ուշ ատեն տուն դառնալով, կը՝ հանվեր ու երկարորեն կը լոգնար ծովին մեջ, ե հորը պես քաջ լուղորդ մը եղած Էր։
Հիմակ, Հաճի Թումա ալ առջի պես չէր կրնար խիզախել ծովին դեմ․ բայց նորեն չէր ուզած բաժնվիլ տնկից։ Բնականաբար չէր կրնար կանոնավոր ձկնորսություն ընել․ չէր կրնար ուռկաննորը կարկտել, կարթերը պատրաստել, և ձկնորսական ուրիշ կարգադրություններ ընել։ կափսոսար իր աղետալի որոշումին վրա․ եթե Սերոբն երկաթագործ․չըլլար, պիտի օգներ իրեն ու դյուրացներ իր կրած դժվարությունները։