ատեն ձուկ մը կը պատռեր ջուրին գորշագույն պարուտակն ու նեղ կիսաշրջանակ մը գծելով անհետ կոլլար։
Հանկարծ ստվեր մը ցցվեցավ այն ժայռին առջև, որուն ետին կերևի Հաճի Թումային տնակը. հետո կծկվեցավ, ամփոփրվեցավ ժայռին մեկ խորշին մեջ, ու հոն մնար։
Այս ստվերը Հաճի Թուման Էր։
Ամբողջ մարմինն անհետ եղած էր ապառաժին ետևը ու գլուխը միայն կերևեր, ուր ցավագին թավալումով կերերային մղտացած բիրերը։
— Մութլախա իմ ըսածիս պես ըլլալու է, կը մռլտար ակռաներուն մեջեն, խուլ կատաղությամբ. ա՛խ, մեյ մը ծառքս անցնի պիտի խխտեմ։
Ու մութը կիջներ` հետզհետէ ավելի թանձր, ավելի մահաստվեր։
Ժամերով սպասեց Թումա՝ ականջը տնկած, ամենեն պզտիկ շշուկեն` բոլոր մարմնովը դողդողալով։
Հանկարծ ճողփյուն մը լսվեցավ։
Վեր ցցվեցավ Թումա, դուրս ելավ թագստոցեն, և հրաշալի արագությամբ, իր որսին վրա սուրացող արծիվին բիրտ վայրագությամբը, ծովին հատակը խոյացավ։
Հանդարտ ջուրերը մեկեն ի մեկ վրդովեցան, ալեկոծում մը տեղի ունեցավ, ջուրի ցայտերը վեր ժայթքեցին, և հետո, ծովին վրա երևցավ, մութին մեջ, որ երկնքի պլպլուն նշույլներեն քիչ մը կը մեղմանար, հսկա մարմինը Հաճի Թումային, որ, երբ եզերք ելավ մեծաշռինգ հևքով, բան մը բռնած Էր իր կորովի բազուկներուն մեջ։Ուղղակի տնակ գնաց, ներս մտավ և գետինը նետելե ետք գիրկը բռնած մարմինն որ դիակ մըն Էր այլևս.
— Քա՛ կնիկ, պոռաց վայրագ շեշտով մը, սա ջունշանորդիին երեսը նայե վո՞վ Է։
Դիակին գլուխը կանթեղին դարձած Էր և դեմքը որոշակի կերևեր։
Իսկուհի տուտուն, որ կարկտուկ, կըներ, ոտքի ելավ՝ մահամերձի