Երբ Ղալաթիա հասան, Հուսեփ վստահելի մեկան պահպանությանը հանձնեց նավակը, և դուրս ելավ մանկամարդ աղջկան հետ. ու ինք ետևեն, ան առջևեն ճամբա ելան դեպ Բերա. երբ վարժարանին դուռն հասան, աղջիկը ետին դարձավ ու քաղցր ձայնով մը ըսավ․
— Պարոն Հուսեփ, իրիկունը չմոռնաս գալու։
— Ո՜չ, պատասխանեց երիտասարդ նավավարը, կենալով հոն մինչև աղջկանը անհետ ըլլալն ու հետո դառն ալով, մտածկոտ։
Այդ օրը իր սովորական օրերուն պես չկրցավ անցընել Հուսեփ. հաճախորդ չունեցած ատեն ր, անգիտակցաբար կը սկսեր խորհիլ՝ աչքը այն տեղին հառած ուր առտուն նստել էր մանկու֊ նակ երեսով աղջիկն այնքան ջնորհալի ձևով։
Իրիկունը, որոշված ժամեն կես ժամ առաջ գնաց կերավ ղպրոցին դուռը, անհամբեր սպառելով իր գեղաշնորհ ընկերուհիին, որ չուշացավ․ այս անգամ, երբ նավակը ճամբա ելավ, Նուրիկ անգին չդարձուց գլուխը․ հիմակ քիչ մը հաճույք կը զգար երիտասարդին վարժ ճարպկությունեն որով նավակն այնքան սահեցներ․ պատճառը չէր զինք շահագրգռողը, այլ արդյունքը, դիմացինը եթե վաթսուն տարու ծերուկ մըն ալ ըլլար, նույն հետաքրքրությունը պիտի զգար, բայց Հուսեփ ոտչքի այնքան փորձառություն և մաքի այնքան նրբություն շուներ որ այս կետերը զանազաներ․ ո՜չ․ ան կարծեց որ իր կարշնեղ բազուկին մեքենական շարժումն ու կուրծքին չայն ու հևքոտ ելևէջը կը հետաքրքրեին զայն. ուստի սիրտը ուրախությամբ լեցվեցավ երբ գյուղին նավամատույց ր հանեց Նուրիկը որ շնորհալի գիշեր բարի մը մաղթելով հեռացավ, հաջորդ առտուն նորեն՝ տեսնվելու համար։
Այն գիշեր ուրախ էր Հուսեփ, երբ օղիի սեղանին շուրջը հավաքվեցան, իր նավավարական շահատակությունները պատմեց, կատակներ ըրավ ու շատ խմեց։ Ու գիշերն ալ երազին մեջը տեսավ Նուրիկը, որ կը ժպտեր իրեն։ Վերջապես լուսցավ․ Հուսեփ խաղերով ու երգերով ջուրը իջեցուց իր նավակը ու սպասեց՝ վեր սոթտելով իր ճերմակ կտավե շապիկին թեզանիքները։