Նորատի աշակերտուհին չուշացավ։ Ժպտուն ակնարկով ու ծիծաղկոտ շուրթով բարևեց նավավարը։ Ինչպե՞ս գացին մինչև Ղալաթիա և անկից մինչև դպրոց պետի չկրնար ըսել Հուսեփ, երազի մը անզգա մեքենականությունը կար իր ամեն ըրածներուն մեջ։
Ասպես անցան մեկ քանի ամիսներ: Նավակը նորցավ ու բազմոցները գեղեցիկ կերպասներով զարդարվեցան։ Նուրիկ ա՛լ մտերմացած Էր Հուսեփին հետ. մինչև Ղալաթիա անոր շաղփազփումը մտիկ կըներ հաճույքով, անոր քաջագործությունները իր եռանդը կարծարծեին ու երազել կուտային իր վառ երևակայությունը։ Համակրանք մը կը զգար իրմե ուժով, ու հրմն զորավոր այդ երիտասարդին նկատմամբ որ սիրո բոցովը բռնկած` ճարտասանական ձևեր կառներ։ Ալ ինչո՞ւն պետք էր ուրիշները, բարեկամ, ծանոթ, ընկեր, ամենքն ալ աչքե ձգեց, գիշերները ա՛լ չմասնակցեցավ օղիական խրախճանքներուն։ Կյանքը, բովանդակ էությունը կուտար որ աշխարհի վրա օր, առտու ե իրիկուն մի այլ գոյություն ունենային, որպեսզի շուտով մը կարենար տեսնել Նուրիկը, անոր կապույտ աչքին նշոյլներն ու կակուղիկ հպումները կարենար ըմբոշխներ Երանի կուտար իր վիճակին, և ուրիշ բոլոր արարածները դժբախտ կը կարծեր, ըստ որում չէին սիրվեր անկից։
Օրերեն մեկը հանկարծ չեկավ Նուրիկ, Աստված իմ, ի՞նչ անգետ, լախտի հարված մը. եղավ ասիկա հեք նավավարին համար. իրիկուն չեղած, աղջկանը տունը վազեց պատճառը հարցնելու համար, դուռը կես մը բացին իր երեսին ու ձայն մը խստությամբ ըսավ թե ասկից վերքը ա՛լ Նուրիկ պետք չուներ իր նավակին, վասնզի ալ դպրոց պիտի չերթար։
Ետ դարձավ Հուսեփ ու ձեռքը աչքին տարավ՝ տեսնելու համար թե՝ արդյոք կուլա՞ր. ո՛չ, որովհետև, արցունքները փոխանակ աչքեն դուրս իյնալու, հրաշեկ գնդակներու պես սրտին մեջ վազած էին, արյունոտ ծակեր բանալով հոն. շատ չանցած՝ առույգ երիտասարդին հաջորդեց մռայլոտ տխրամած մարդ մը որ հազիվ ուժ ուներ թիճակները շարժելու. Նուրի՜կ, ինչ հոդեն