Կատվի ողորմուկ մլավումներ կը ծանուցանեն անոր պժգալի մերձեցումը. երբ փողոցին անկյուն են դառնա, ամեն իրիկուն՝ մութը տիրելուն մոտ, զազիր տեսարան մը կը պարզվի. քուրձ մը որ մինչև դնդղուցները կերակրի, կը ծածկե կոշտուպլոշտ հաստկուկ մարմինը, թշվառության և աղքատութեան մեջ գերցած ու յուղոտած. ճիտը, ցլային թանձրությամբ , ծոծրակին վարոքեն սկսած մինչև մազոտ թուխ լանջքին մոտ, որ ահավոր հևքով մը կը ելլա կիջնա միշտ, կերևա բաց ու մրկած, ջիղերու և երակներու բիրտ ու վայրագ հյուսվածք մը հանկարծ դուրս կր ցատքե լայնշի ուսերեն, բռնելովճ անտաշ պատվանդանի մը պես անհեթեթ գլուխ մը՝ տարօրինակ, հիմարական րան մը, որ կերերա, բորենիի դիակնախույզ վայրենի օրորումովը։ Բե֊րանը բաց Է, ցուցընելով ապուշ ծիծաղե մը լայնցած կաշեգուքն շրթներուն մեջ լղրճուկ ակռաները, տեղ տեղ կոտրտած. ու այդ նեխոտ խոռոչին մեջ միշտ կունտուկլոր կեցած է մսի կարմիր կտոր մը՝ տզրուկի լպիրծ մորթին վետվետումներովը, թանձրացած լորձունքի ճերմակությամր մը ծեփված, և որ մերթ, չկարծած ատենդ, դուրս կը պոռթկա մինչև թուշը, զոր կը լզե, կանցնի կը դառնա, նորեն շուրջը, միջոցը կը լզվըռտե, բան մը փնտռելու պես զոր շի գտնար, ու կամաց մը կը սքլի կը մտնա Ւր խոռոչին մեջ, քիչ ետքը նորեն դուրս երկննալու ու շարժումները կրկնելու համար։ Կապիրճներեն դուրս վիժած սաստիկ խաժ աչվըները ցավոտ արցունքով միշտ ճպռոտած, ամենեն տխուր ու գարշելի տպավորություևը կը թողուն տեսնողին վրա, իրենց
Էջ:Novellas of Erukhan.djvu/77
Այս էջը հաստատված է