Այս էջը հաստատված է

տանայի աղիք ծախողը հալածելու հաճույքով, ավելի կը գրգըռվեին իրենց ցեղակցին եղած այդ ըմբոստացնող անձնաշնորհումեն, ու ավելի մոլեգնությամբ կը հետապնդեին հրեշին ետևեն իրենց ողբագին լացը շարունակելով։

Իրիկուն մը, սակայն, համրը որ ընդհանրապես մեքենաբար կառներ դրամը աղջկան ձեռքեն և առանց երեսը նայելու կուտար աղիքին կտորը ու իր ճամբան կը շարունակեր երերտկալով, հանկարծ իր կանաչ և թավալուն ալքերուն ամբողջ խենդությամբը անոր երեսը նայեցավ։ Մանկամարդ բուլկարուհին սոսկումի ու նողկանքի ընկրկում մը ունեցավ, բայց զսպեց ինքզիքը․ի՞նչ, կրնար վախենալ այդ ցավագարեն որ ամեն կարողությունե զրկված էր, և որ, անշուշտ գիտակ իր նայվածքին անհաճո տպավորությանը, շուտ մը առավ քալեց, թեթև կռինչ մը արձակելով, որ իր քով հառաչի նշանակությունը ուներ։ Հաջորդ երեկոյին, համրին նայվածքին մեջ զոր ուղղեց աղջկան ահվոր դեմքին, հայրատ ըղձանք մը կը վառեր, ու տեսնելով անոր զզվանքի խոժոռ ծամածռումը, լեզուն շացեցուց բերնին մեջ ուսկից կերկերուն ձայն մը ելավ, տեսակ մը աղերսանքի ավաչ, որ խղդվեցավ կոկորդին մեջ։ Նպարավաճառուհին բան մը չհասկնալով, աղիքին կտորը առնելուն պես ներս փախավ, կատուն գիրկը, որ կը ճչար բերանը կաս կարմիր բացած։

Ա՛լ անկեց ետքը, ապուշը, փոխանակ սպասելու որ կանչվի, ինքը կերթար կը կենար խանութին առջև, աղիքի երկար, առատ կտոր մը առաջուց պատրաստած, ավելի մոտենալով աղջկան, աչքերը անհագ պագշոտությամբ մը ցոլարձակ, շրթները՝ հաճոյական ժպիտ մը ձևացնելու ջանքին մեջ՝ վայրենորեն ընդլայնված. քիչ քիչ,աղջիկը վարժվեցավ համրին այս տարօրինակ ձևերուն, որոնք վնաս մը չունեին իրեն և որոնք, անշուշտ, հաճույքի սատարներ էին այդ խեղճ ցավագարին, ամեն վայելումե, ամեն արբշռությունե հավետ զրկված։ Ուստի ձայն չհանեց, բայց զգուշացավ քաջալերել զայն, թույլատրել անոր մեծ հանդգնություններ, սահմանափակելով զայն իր մարմնին տառապեցնող չարչարանքին չեզոքությանը մեջ։

Դժբախտաբար շնորհագեղ աղջկան թույլատրված այս վա-