դիտեցե՛ք, մեծ մասամբ պեխ չունեին, կամ շատ խեղճ բան մը։ Ամենամեծ հավանականությամբ, իմ հերոսս ալ փողոցաշրջիկ թշվառ մը պիտի ըլլար, եթե Տերը (որուն անունովը կխոսեր միշտ) իր շրթները մազերու այդ պերճ փունջովը զարդարած չըլլար։
Այսպես թե այնպես, Մարտիրոս պատվելին մեր գյուղի ժողովարանին աղոթասաց՝ պաշտոնյան էր։ Իր մասին որոշ կարծիք մը չիկար։Շատեր, որ առաջուց կճանչնային զինքը, կզարմանային, թե ինչպես այդ ողբալի մարդուկը հաջողած էր այդքան «պատվավոր» աստիճանի մը տիրանալ։ Վասնզի,—և ասիկա շատ կարևոր մանրամասնություն մըն էր,—Մարտիրոս աղան արտասովոր տգեղ մըն էր։ Գերմարդկային ջանքերով հազիվ թե հասարակ ընթերցում մը հաջողած էր սովրիլ։ Շատ քիչեր էին, որ այդ հաջողության գաղտնիքը կերթային փնտռել անոր բարբարոս պեխերուն մեջ։Իսկ ես բնականաբար չէի զարմանար,և՝ ուրիշներու հաջողությանց խարխուլ ու կասկածելի պատճառներուն չհետամտելու և զանոնք չցանցնելու բնավորությամբս՝ Մարտիրոս աղային հաջողության համար ալ ըրած գյուտս ինծի կպահեի ու միս—մինակս կըմբոշխնեի այս եղելության ամբողջ զավեշտականությունը։
Կրակի օրեր, երբեմն, իրիկվան, կմտնեի ժողովարանեն ներս ու կսպասեի, որ կարգը մեր պատվելիին գար աղոթելու։Չէր ուշանար։ Սև ռըդենկոտով մը կկենար դասին մեջտեղը և կսկսեր աղոթել կոկորդային միօրինակ աղմուկով մը, որուն մեջ բառերը կհալեին և իրարու կխառնվեին։Աղոթած միջոցին աչվըները կգոցեր։ Պեխերը թեթևորեն կշարժեին։Հավատացյալները՝ երեսներնին ծածկած՝ կխոնարհեին այդ պատկառելի աղոթասացին առջև։Ամենեն ավելի այդ պահերուն է, որ պեխերուն բովանդակ անհեթեթությունը կանջատվեր աչքիս։Կափսոսայի այն խեղճերուն վրա,որ արգահատելիորեն խոնարհած էին ո՛չ թե մարդու մը, այլ այդքան վիթխարի պեխերու առջև։Այդ հանդիսավոր վայրկյանին հիմար մտածումներ կունենայի։ Կուզեի պոռալ այդ անգիտակից երկրպագուներուն՝ իրենց վարմունքին բոլոր ծաղրելիությունը, բեմը ցատկել և բոնելով այդ պեխերեն՝ զանոնք