Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/100

Այս էջը սրբագրված է

Ինձ ոչ այլ ինչ համարին,
Եթէ ոչ մարգարիտ անգին,
Կարկեհան ակն և տըպազ:

Ի վերայ այսր ամենայնի
Լե՛ր սիրօղ ճշմարտութեան,
Ընկեա՛ գանձին քոյ ըզյանցանս
Տեառն առաջի յանդիման.
ԹԷ յուսով դի մնալ լինիցիս
Ըզմեըղս քո խոստովան,
Նա թողու քեզ զամենեսին,
Թէև իցեն իբր աւագ:


77


Դաւիթ Անյաղթ փիլիսոփայ,
Ծաղիկ բուսեալ ցեղինս Հայկայ,
Ծրծեալ զիմաստն ի յԱթենայ,
Գեր քան զհելլենսըն ճոխանայ:

Արար ըզգիրքըս Սահմանաց,
Սահմանելով ի վեց դիմաց,
Եցոյց, թէ գո՛յ իմաստ մըտաց,
Իմաստուրաց իմաստակաց:

Իիւսէ ընդ այս կից ընդ դիմակ,
Թէ չարն ո՛չ է ինքնին էակ,
Այլ արարչին գոլով ներհակ,
Թիւր կամքն եղև նըմին գրտակ։