Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/101

Այս էջը սրբագրված է

Ի սոյն եթէ սիրով կըրթիս,
Իւ ի կըրթիլոյ ո՛չ դադարիս,
Մըտօքդ էիցս՝ գիտօդ լինիս,
Հոգւոյդ յախտից մեղաց մաքրիս:

Թագաւորին հանուրց էից,
Բանականաց և անբանից,
Ի յամենայն իւրոց գոյից
Փառք յաւիտեանս յաւիտենից:


78


ԱՄԵՆԱՅՆ ՉԱՐ ՏԱՆՋԵԼԻ


Որք բընախօս բանիւ զէակքս ենթադրեցին,
Ամենայն չար գոլ տանջեալի ճըշմարտեցին,
Ո՜չ ոք տանջեալ անապատական վերաբերին,
Զ՛ի յեղեղուտ է բընութեամբ ըստ իւր գոյին:

Յապականեալսն անեղ բընաւ ո՜չ գըտանին,
Եւ ամենայն իրօք սոքա ո՜չ բաղդատին,
Իսկ ի չարացն անապական ո՛չ եղանին,
Ապաքէն չարն ո՜չ անեղ և ո՜չ բնաւին:

Ըստ բնութեան ո՜չ ոք է չար և ո՜չ լինին,
Եւ զի չարն է առարկութիւն, որ փոփոխին,
Առարկութիւն գոյակցութիւն ո՜չ է բնաւին,
Ուրեմն, ապա գոյակցութիւնք չար ո՜չ ասին: