Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/103

Այս էջը սրբագրված է

Ամենայն ոք ումեք տենչայ ըստ իրաւին,
Թէ ըստ բնութեան բաղձայ տենչմունքըն յարմարին,
Արդ, է տենչալն ապականել նախաչարին,
Ապաքէն և ինքն է յայնց, որք ապականին:

Եւ թէ անեղ է չարութիւն ըստ իւր գոյին,
Ընդ բնութեանըն գոյանայ չար գոլ նըմին,
Ամենայն գործք ըստ բընութեան մեղք ո՛չ ասին,
Ո՛չ մեղանչեն, ուրեմն այնք, որք բնութեամբ վարին:

Արդ մեղանչէ չարն ամէն ոք խոստովանին,
Քանզի որք ոչըն մեղանչեն, ո՛չ բանբասին,
Այլ բամբասիլն աներկբայ է սատանային,
Ապա ուրեմն ո՛չ է անմեղ, որպէս ասին:


79


ԱՌ ՄԻՈԻԹԻԻՆՆ


Ով միութիւն զարմանալի, դա ծընօղ ամենեցուն,
Յամենեսին ներ գըտանիս, զի համայնից ես դու բուն,
Զորս ի քէն յառաջ բերես դու թէ՛ իր, թէ՛ իրականութիւն,
Ո՛չ բաժանիս ի նոցանէ որպէս յէակս էութիւն:

Ո՛չ մի իր և ո՛չ մի գործ ինչ կարէ գոլ թարց քո գոլոյդ,
Պատկեր ես դու անեղ էին, այլք կարօտեալ քո ելոյդ,
Չիքն է միայն, որ չէ՛ ի քէն, վասնորոյ չասի նա ինչ,
Զի չունօղն ըզքեզ ի յինքեան, ո՛չ է ինչ, այլ է ոչինչ: