Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/105

Այս էջը սրբագրված է

81


ԱՍԱՑԵԱԼ Ի ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊՐԷ Ի ՎԵՐԱՅ


ՀՊԱՐՏՈԻԹԵԱՆ


Մի՛ մեծամիտ լինիր, որդի՛ Ադամայ,
     և մի զարծիր նիւթակցին վերայ:
Զի դու և նա ի լքի մօրէ աճեցայք,
     միով բնութեամբ զախտալից կեանս շահեցաք:
Մի և նոյն է քոյին բնութիւնդ ընդ նմա,
     և չունիս ինչ աւելի քան զնա:
Հոգի, մարմին, միտ, բանական միապէս,
     և ո՛չ մինդ քան զմիւսն ի վեր այլապէս:
Զի մեծութիւնդ զոր այժմ ունիս, ո՛չ է քո,
     այլ պատահումն է քո մարմնոյդ արտաքոյ:
Ուրեմն ապա չէ մեծութիւն իսկական,
     այլ երևոյթ և հոսանուտ իսկական:
Մի՛ անդգնեալ զքեզ ի փառս ընկենուր,
     մի՛ խարշատէր զքո ընկերդ իբր զհուր:
Մի՛ զարդարէր երևելեօք արտաքուստ,
     այլ զհոգւոյդ մասունս պճնեայ ի ներքուստ:
Անցաւորիս ամենայնիւ մի՛ ցանկար,
     զանանց բարին մի և ժամ մի՛ մոռանար:
Ընդ ամբարիշտ արանց մի՛ ընկերակցիր,
     և մի՛ ի զուր վարս նոցին նախանձիր:
Ի վատթարաց զգուշացիր յարաժամ,
     զի մի՛ նոցին նման լիցիս չարակամ:
Զանբիծ պատուէր սաղմոսողին առ ընկալ,
     և այնպիսեաց քանց իր միշտ հլու կալ: