Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/106

Այս էջը սրբագրված է

Խոտորեսջիր ի չար վարուց անուղղից,
     և բեր ի քեզ զբարի վարս անբծից:
Չար և բարին ի միասին ո՛չ լիսին,
     զի այսոքիկ միշտ իրերաց ներհակին:
Եթէ սիրես դու ի սրտէ ըզբարին,
     պարտիս ատել և ատելի գոլ չարին:
Իսկ թէ զչարն ի քեզ յարգես և սիրես,
     յայտէ անտի զբարին անարգես:
Զի ո՛չ կար ես երկունց տէրանց ծառայել,
     և ո՜չ զերկուսն ի միասին մեծարել:
Այլ թէ մինն սիրես, ըզմիւսն անարգես,
     որպէս զանսուտ բանէն լսես և գիտես:
Դիր ի կշիռ, ո՜վ մարդ, զքոյդ բաղձալիս,
     որք են թոլոր փարթամանք աշխարհիս:
Եւ բաղդատեա փոքու մասին այն փառաց,
     զոր վայելքն դասք ընտրելոցն երջանկաց:
Եւ տես, թէ որք ծանրագոյն գտանի,
     մասնիկն այն, քան ըզբոլոր փառս աշխարհի:
Որպէս կոյտ մի փոշի հոտոյն առաջի,
     նուագ քան զայն այս փառս առ այն գտանի:
Ուրեմն ըզքեզ առ յաւիտեան ի վեր գան,
     և յօրինեա զհոգիդ այնմիկ գոյ արժան:
Ըզփքացեալ մտածմունսըտ թօթափեա,
     անցատր գոլ զմեծութինդ նկատեա:
Թէ միշտ խոկմամբ ածես ըզքեզ ի յաչս,
     բնաւ իսպառ ոչինչ խնդաս ի ներքինս:
Ըստեղծողին քո և փրկչին լէր նման,
     և թող զքոյդ անսին հաճոյս եղկական:
Որ աստ խոնարհ և հեզ հոգով ընթանայ,