Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/107

Այս էջը սրբագրված է

     անդ գերագոյն աստիճանօք բարձրանայ:
Նախապատիւ գոլ ի մարդիք, թէ ցանկաս,
     մոլիս և ո՛չ ըզքոյդ հանգիստ իմանաս:
Որքան ոք զինքըն ի մեծութիւն ընկենու,
     այնքան ինքեան հոգս և տիտանս զգենու:
Իրքըն որքան ի բարձրագոյնս դնիցին,
     բիծք այնոցիք այնքան յայտնիք երևին:
Գիտե՛ս, արդեօք, թէ որքան մեծք պատուականք,
     ընդ մեծութեան իւրեանց կորեան և ինքեանք:
Որքան իշխանք փառազարդեալք ի գահոյս,
     ողորմելի ելին ի այս կենցաղոյս:
Թէ լաւագոյն զինիլ պարծիս և ազնիւ,
     և այն սակս մըխես զքեզ ի պատիւ.
Զայս ասելով ամենեցիս վայրագոյն,
     և համայնից գարշագունից գարշագոյն:
Այն է պատւոյ և գովութեան արժանի,
     որ զաշխարհիս պատիւըն ո՛չ ինչ վարկանի:
Ազնիւըն երբէք բարձրամտիլ ո՛չ գիտէ,
     այլ զվերին երջանկութիւնն դիտէ:
Այր բարեմիտ իւր պատիւ զայն համարի,
     որ ամենից երջանկապէս խոնարհի:
Թէ գանձն քո ուշիմաբար որոնես,
     բազում արարս մոլեգինս գտանես.
Որոց վասըն պարտիս յերկին յերկիր կորակցիլ,
     թող թէ պարծիլ բարձրամտիլ կամ նայիլ:
Այս հողակոյտ յորում ճօճաս և ճեմես,
     մօտ իսկ զքեզ ներբակոխել տեսանես:
Որ այժմ ի քեզ իբրև զանմեռ փքանաս,
     վաղիւ ի հող մահու իջեալ չքանաս: