Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/108

Այս էջը սրբագրված է

Այս մեծութիւն աստղաճանճից նըմանի,
     որ մինչ փայլի, հուպ և իսկոյն շիջանի:
Թէև ընդ հաստարմատ ծառոց լինիցիս,
     սակայն հողմով մահուան իսկույն խլիցիս:
Եւ արդ դիւրաւ իսկ խոնարհեալ գտանիս,
     թէ զփախչիլն ի բազմութեանց սասանի:
Զի ո՛չ ոք է, որ փքանայ առանձին,
     այլ ի ժողովս յոգնագումար ամբոխին:
Զի, ով ոք է, որ ի ծիրանիս զգենու,
     և ոչ ի տեսս ամբոխից զինքն ընկենու:
Ամբարտաւան ոգին երբ ո՜չ տեսանի,
     իբր զմարմին անկերակուր մեռանի:
Ցանկայ, ըղձա՛յ ամենեցունց տեսանիլ,
     և ամենայն արանց փառօք մեծարիլ:
Մինչ չպատուի մոլեգնաբար զայրանայ,
     և մինչ գովի՝ իբրև գտիկ փքանալ:
Մինչ մեծարի, այո՜ ասի և սառի,
     և մինչ ատի, իբր զգազան խոժոռի:
Քան զամենայն զինքըն կարծէ պատուական,
     որ ատեյի է աստուծոյ և մարդկան:
Զամենայն գործ յանդգնացեալ մտանէ,
     զինչ որ լինի, զայդ ո՛չ կարեմ, ո՛չ ասէ:
Զինքն հզօր քան զամենայն համարի,
     իսկ զայլ անձինս իբր ըզոչինչ վարկանի:
Զայլոց արարս յոյժ ճշտմամբ որոնէ,
     իսկ զիւր անձին զբիծն ոչ տեսանէ:
Ըզբան խրատաց արանց սրբոց անարգէ,
     և յամենայն մարդոյ պատիւ պահանջէ:
Բանից գիտնոց և իմաստնոց ո՛չ լսէ,