Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/11

Այս էջը սրբագրված է

18-րդ դարի հայոց գրական կյանքում առավել նոր և նշանակալից երևույթ էր Պաղտասար Դպիրի տաղարանների երևան գալը, նրա հոգևոր և աշխարհիկ երգերի համատեղ հրատարակությունները: Բանաստեղծ-երգահանի տաղարանները վերափոխություններով և զանազան խորագրերով («Տաղարան փոթրիկ Պաղտասար Դպրէ ասացեալ զանազան գունով», «Տաղարանիկ սիրոյ և կարօտանաց և այլ ի Պաղտասար Դպրէ ի վերայ զանազան գունոց», «Տաղարան անխորագիր») տպագրվում են յոթ անգամ: Դրանք պարունակում են 171 բանաստեղծութիւն, որոնց մի մասը եղանակել էր հեղինակը, իսկ մի մասն էլ երգվում էին ժամանակին տարածված հայերեն և թուրքերեն ժողովրդական երգերի եղանակներով: Պաղտասար Դպիրի գրչին պատկանող բազմաթիվ այլ բանաստեղծություններ, քառյակներ և երկտողյակներ կան նաև նրա հրատարակությամբ լույս տեսած մի շարք գրքերի համապատասխան էջերում, դասագրքերում... նա նպատակ է ունեցել նաև քառյակային բանաստեղծությունների մի առանձին ժողովածու հրատարակել, բայց նրա ցանկութիւնը չի իրականացվել:

Պաղտասար Դպիրը հայոց վերանորոգվող, գրավոր, դասական նոր բանաստեղծության ամենախոշոր դեմքն է, բանաստեղծական մի նոր դպրոցի հիմնադիրը 18-րդ դարում: Այդ դարում ժողովրդա-աշուղական բանաստեղծութիւնը, ի դեմս Նաղաշ Հովնաթանի և հանճարեղ Սայաթ-Նովայի, հասնում է իր զարգացման բարձրակետին: Նույն այդ ժամանակներում, ահա, Պաղտասար Դպիրը միահյուսելով, ներդաշնակելու ժողովրդա-աշուղական և դասական բանաստեղծության արվեստի ու գաղափարախոսության կենսական գծերը, ստեղծում է ազգալին քնարերգության, դասա-