Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/110

Այս էջը սրբագրված է

Նախանձոտաց ոգիքն այնպէս չարչարին,
     երբ տեսանեն զճոխութիւն օտարին:
Թէ և սկզբանէ նախանձուն սատանայ,
     բայց բնութիւնն ընկերացն ո՞չ մախայ:
Դու մարդ գոլով քո նիւբակցին նախանձիս.
     թէ և ոչ դևքն առնեն որք կան ի չարիս:
Թէ անարգես զհոսանուտ զայս բարիս,
     և այն անանց բարոյն սիրով փափագես:
Այս մթութիւնս ի քէն իրաց փարատի,

Զի որ միայն անանց կենացն ըղձանայ,
     ոչ ի բարիս այլոց երկրիս ցանկանայ:
Ով ոք իշխան, որ բազում գանձս ունիցի,
     կաշէ փողի միոյ ունիլ նախանձի:
Որք զվսեմ աստիճանօք ըզբաղին,
     վայրահակիլ առ ստորինս ոչ կամին:
Մի՞թէ թոյդ հոգ չէ բաւական քեզ ի վիշտ,
     որ զայլոց բարեօքըն տապիս միշտ:
Թէ նախանձիս ի մեծութիւնս ընկերին,
     սիրես գնա այնք ամենայն քո լինին:
Բազում գոյիւք փարթամութեանց լինայ,
     որ զբարիս այլոց ինքեան իմանայ:


88


ՆՈՐԻՆ ՊԱՂՏԱՍԱՐԻ Ի ՎԵՐԱՅ ԾՈԻԼՈԻԹԵԱՆ


Ծուլութիւնն է ձանձրացուցիչ ի բարիս,
     ի գործս ի մեր հոգւոյս պիտանիս:
Զի ծոյլ ոգին իբր զվատ էշ անխթան,