Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/111

Այս էջը սրբագրված է

     ո՛չ մտանէ ի գործ, որ իւրն է պատկան:
Ի ամենից դժուարութեանց զարհուրի,
     և ոչ իրիք աշխատութեան մերձ լինի:
Սակաւ ինչ գործ թէ հպի թախանձի,
     և ոչ ի վարս արանց բարեաց նախանձի:
Ծայրիւ մատին հպիլ ի գործ պիտանի,
     կամիլ կամի, թէպէտ սակայն ո՜չ կամի:
Բեռնէ ինքեան, որ ո՛չ կարէ ընթանալ,
     ուր և կամի լինի, ցանկայ, անզէն կալ մնալ:
Զկամիլ ծուլին թէպէտ կարեմք հաստատել,
     բայց զգործելն ո՛չ ոք կարաց տեսանել:
Այս բարութիւնս որ կայ մեզ հուպ ընտանի,
     բազում ջանիւք և թեքերմամբ գտանի:
Նա որ յերկինս է և այսմիկ աննման,
     որքան ապա աշխատանաց է արժան:
Թէ զանցաւոր բարիս քրտամբ ստանաս,
     զիարդ վերնոյն անաշխատ կաս մնաս:
Արդ վայրապար յուսաս ունիլ փրկութիւն,
     թէ ոչ ի բաց դիցես զքոյդ թողութիւն:
Զոր օրինակ հաւ ի թռչիլ սնանի,
     նոյնպէս և մարդ առ ի գործել ծնանի:
Ո՛վ դու խոտան և ինձ նման անպիտան,
     զյիշումն ահեղ աւուրն արա քեզ խթան:
Եւ ստիպեա նովաւ գքեզ յաշխատանս,
     զի մի յետոյ անկանիցիս ի տաժանս:
Զազնուութիւնդ քո զոր նախ ունէիր,
     արիացեալ զայն վերստին զգեցիր:
Մեզ գերիմաստ սուրբն Պողոս քարոզէ,
     զանեղծ բարւոյն վարդապետեալ բացատրէ