Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/113

Այս էջը սրբագրված է

     և զերկնային արքայութիւնն ստանալ:
Թէ ասա հեզ գաս ի հոգևոր վաստակէն,
     անդ զրկեցեալ լինիս յանճառ պսակէն:
Զոր օրինակ, որ ի գործել ծուլանայ,
     զաւուր պաշարն ամօթանք մուրանայ:
Նոյնպէս որ աստ ո՜չ աշխատի ի բարիս,
     չունի լինիլ մասնակից ընդ արիս:
Ծոյլ որպէս փշատարած ագարակ,
     և զանազան վատթարութեանց ընդունակ:
Դարձեալ ծոյլն է որպէս զջուր հանգուցեալ,
     զանազանիւք աղտեղութեան առլցեալ:
Ծոյլն է որպէս երկաթ թաղեալ ժանկունակ,
     հանուրց անշարժ վատթարութեանց օրինակ:
Դատարկակեաց և անարի ծոյլ ոգին,
     սատանային է փետրալից անկողին:
Է անծածկոյթ և միշտ բացեալ զպատուհան,
     որ ամենայն չար փորձութիւնք ընթանան:
Դատարկակեացն է կավեղէն աշտարակ,
     սրբեալ նետից չարին բարւոք նշաւակ:
Ծորն կամի զկարգ բնութիւնն եղծանել,
     զի յօժարի հնձել և ոչ սերմանել:
Եւ արդ, որով հետ և ո՛չ տեսանի,
     թէ մահն յորո՞ւմ ժա՛մու արդեօք հասանի:
Պարտիմք հսկել և ո՜չ երբէք լքանել,
     և գալստեան նորին պատրաստ գտանել.
Դաւիթ ասէ, թէ վաստակեայ յաւիտեան,
     և յաւելու, թէ կեցցես մինչ ի վաղճան: