Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/117

Այս էջը սրբագրված է

Դադարեցաւ միտս ի խորհելոյ,
Խորհուրդս և կամքս ի ներգործելով
Լըռեաց լեզու իմ ի խօսելով
Եւ լըսելիքն իմ՝ ի լըսելոյ:

Պակասեցայ ես յազգատոհմէ
Եւ հեռուցայ ի տանէ իմմէ,
Մասն ինչ չանիմ այլ ի յաշխարհէ,
Զատ ի սակաւ մի ա՛յս կըտաւէ:

Րամեալ մասունք մարմնոյս թողացան,
Ջիլք և ոսկերք իմ անջատեցան,
Ձեռք և մատանք իմ կարկամեցան,
Եւ յընթացից ոտք իմ կասեցան:

Իմ սիրելիքն այսօր զիս ողբան,
Կըսկըծանօք կոծան և սըգան,
Բայց յետ քանի մի աւար անցման,
Սակաւ յիշեն և շատ մոռանան:

էակից հօր միածին որդի,
Յիսուս Քրիստոս փըրկիչ աշխարհի,
Մեղուցելոյս յարկ ապաւինի,
Դու ես արար ոչ այլ ոք լերկրի:

Ողորմելիս, որ անկեալ դընիմ,
Հայիմ ողորմ և ոչ բարբառիմ,
Այլոց բանիւն առ քեզ պաղատիմ
Եւ առաջի գըթոյդ անկանիմ: