Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/12

Այս էջը սրբագրված է

կան բանաստեղծության մի նոր շեշտ: Դրանով նա խորացնում, պարզորոշում Է աշուղական և դասական բանաստեղծության սահմանագծերը և ամուր հիմքեր ստեղծում գալիք, նոր ազգային բանաստեղծության զարգացման համար: Պաղտասար Դպիրի բանաստեղծական դպրոցի անվանի հետևողները եղան Հակոբ Նալյանը, Պետրոս Ղափանցին, Պետրոս Նախիջևանցին, Գրիգոր Օշականցին, Հարություն Կարնեցին և շատ ուրիշներ: Նրանք իրենց բանաստեղծություններում ախորժալուր, «պարզ բանիւ» արտացոլում են հայոց իրավա-տնտեսական, քաղաքական, հոգևոր և ազգային կյանքը՝ գրեթե բոլոր կողմերով:


Բազմալար, բաղմախնդիր Է Պաղտասար Դպիրի քնարը: Նրա լավագույն բանաստեղծությունները նյութով, բովանդակությամբ կարելի է բաժանել երեք խմբի՝ սիրո, կարոտի, բնության երգեր, մարդու հասարակական և անձնական կյանքի հակամարտությունները, նրա հոգեբանական, ներքին մենամարտը արտացոլող խոհա-խրատական, կրոնա-փիլիսոփայական երգեր և խառն երգեր: Այս երգերն ուշագրավ են իշխող և ընդհանուր երկու հատկությամբ՝ ողբական եղանակով և իրականության ճշմարիտ, քննական ճանաչողութլամբ: Վայելթքը, ուրախությունը ու խրախճանքը քիչ բաժին ունեն Պաղտասար Դպիրի տաղերում. «Ամենայն կողմանց վարանեալ», «Յոտից մինչև ցգլուխ ցաւոք լցեալ», «տառապեալ», «անապաւէն» բանաստեղծը անդրադառնում է իր ողբերգության թե՛ անձնական-հոգեկան և թե՛ հասարակական-տնտեսական, ազգալին-քաղաքական պատճառներին ու համարձակորեն բացում իր մտորումների այլաբանական քողը, «կենսագործեա զիս», «օգնական լեր մեզ ի մարտի», «լեր ինձ յոյս, Մարիամ»,—