Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/123

Այս էջը սրբագրված է

Դանիէլ վարդապետ էր անուն սորին,
Խոնարհ և բանիբուն գործոյն արտաքին,
Կեցեալ ժամանակս ինչ պատւով ի խըցին՝
Ի հրեշտակապետու սուրբ եկեղեցին:

Առ որ հրաման էին արագ ժամանեալ,
Եւ ցաւոյն խստելով, ի մահճի անկեալ,
Սակս էին մի օր անցեալ զհող աւանդեալ,
Որոյ ցաւն էր մահն շուտիկ կոչեցեալ:

Թիւն էր հազար հարիւր 4 երեք երեսուն,
Լեց ես էր յաւելեալ մերըս հայկազուն,
Ութերորդում աւուր նոյեմբեր ամսուն
Ի յօր դասապետաց երկնային զօրուն:

Բարի էր սա բարուք և հեզահոգի,
Հիւրասէր հացաւէր գթասիրտ ոգի,
Գոլն քաղաքավար իբրու անթերի,
Ունելով ամենայն ընդ ամենայնի:


89


(Թարգմանություն)


Որտեղ կռիվ կտեսնես, փախիր փութով այդ ախտից,
Թե մասնակցես դու կռվի, քեզ կզրկես դրախտից:

Քեզանից մեծ մարդու հետ դու երբեք վեճ մի՛ արա,
Մի՛ խառնվիր ուրիշի աղմուկներին առօրյա: