Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/125

Այս էջը սրբագրված է

Այն լեզուն, որ բամբասում, վատն է խոսում ամենքի,
Գտնվում է ծայրից ծայր մագիլներում փորձանքի:

Եթե մարդ ես դու ազնիվ, քո սխալը հասկացիր,
Այլոց գործած սխալով քո սխալը մի ծածկիր:

Ունեցվածքիդ, բարեկամ, երբեք հարամ չխառնես,
Որ մեր տերը վերևից քաղցը աչքով նայի քեզ:

Իսկ թե ինչքիդ երբևէ մի հարամ բան խառնվի,
Իմացիր, ոը քեզանից այն կխլվի, կառնվի:

Հարամ ապրանքն է ուժեղ, եթե կցվի քո մալին,
Ամեն ինչդ կկորչի, վայր կգա քո հալին:

Հազիվ ճարես աշխարհում համեստ, պարզ ու խոնարհ մարդ,
Թեկուզ գնել կամենաս՝ հարյուր հազաը ոսկով արդ:


90


(Թարգմանություն)


Ողջ լինեն, ինձ սիրողները ողջ լինեն,
Բոլոր սիրելիքն իմ թող մոռանան ինձ,
Բոլորի երեսներն էլ միշտ պարզ լինեն,
Համայն սիրելիքն իմ թող մոռանան ինձ:

Երբեմն զուր տեղը վազեցինք, ման եկանք,
Խոսեցինք ում որ մեզ բարեկամ հասկացանք,
Այժմ բոլորից ձանձրացանք, կշտացանք,
Բոլոր սիրելիքն իմ թող մոռանան ինձ: