Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/127

Այս էջը սրբագրված է

Ականջ արա ու ինձ լսիր,
Հոգի-մարմին մի՛ կեղտոտիր,
Մեծ ու փոքր հանցանք չկա,
Փոքրն էլ քեզ գետնով կտա:

Արևը կանցնի, գիշեր կգա,
Չարսու շուկան տեղի կտա,
Պարզ է միտքը այս առածի,
Ով էլ լինի՝ այս վիմանա:

Բաց աչքերդ, ճամփադ ծանիր,
Աջն ու ձախը լավ որոշիր,
Եվ ջերմագին աղոթքիդ մեջ
Դու Պաղտասար ծառան հիշիր:


92


Ես ո՛չ եմ մըտաւոր և ո՛չ բանական,
Եւ ոչ թէ ըզմարդոյ ունիմ ըզսահման,
Անօգուտ և անպէտ, խոտան անպիտան,
Համայն սիրելիքս իմ թող մոռանան զիս:

Պատուելի, յարգելի ոչ եմ բընաւին,
Անպատիւ և անարգ եմ ամենևին,
Ըստոյգ իբրու մեռեալ, անհոգի մարմին,
Բոլոր սիրելիքս իմ թող մոռանան զիս: