ԱՌ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ ԵԻ ՀՄՈԻՏ ԳՐՈՑ
Բաղձալի, ըղձալի եղբայր իմ ընտրեալ,
Ի ճշմարիտ սիրոյն սիրով սիրեցեալ,
Զսիրոյն նըպատակն ի քեզ հանգուցեալ,
Եւ ի սէրն նորին սիրով կապակցեալ.
Ի բարեսէր բանէն՝ պատկեր նկարեալ,
Եւ իմաստից հոգւոյն՝ խորան յօրինեալ...
Ի ներքուստ մաքրզարդեալ և արտաքուստ գերափայլեալ,
Վարուք լուսափայլ և բարուք պայծառ:
Բազմաց տարփալի և իմ անձկալի,
Եղբայր անղրանիկ և անմիջոց սիրելի: