Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/132

Այս էջը սրբագրված է

94


ԵՐԿՏՈՂՅԱԿՆԵՐ


ՔԱՌՅԱԿՆԵՐ


1


Քերթողահայր մեծն Մովսէս
էր սերընդեամբ ի հայ ազգէս,
Յորմէ ուսաք մեք վարժապէս
Ըզքերթութեան ազնիվ հանդէս:

2


Պատմողական այս մէկ տառիս,
Ականջադրուկ թէ եղէցէս,
Ղօղեալ գործոց մերոց տոհմէս,
Տեղեակ ոմանցն առ լինիցիս:

3


Դաւիթ Անյաղթ փիլիսոփայ,
Ծաղկեայ պսակ ցեղին Հայկայ,
Աթենական ուսմամբըն ճոխ,
Կըլեալ զիմաստըն կուռ և կոխ:

4


Գիրք Սահմանաց մեծին Դաւթի,
Հանուրց գիտնոց յոյժ պիտանի,
Տըպեալ ի մեր թըւականի,
Հազար հարիւր և ութսունի: