Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/135

Այս էջը սրբագրված է

15


Ո՛վ դու մանուկ թէ զայս արհեստ ուսանիս,
Եկեղեցւոջ իբր ըզծաղիկ բուսանիս:

16


Ըզխոնարհութիւնս բայց թէ լաւ ճանաչես,
Ի յանդիսի քերթողացըն չամաչես:

17


«Հանուրց անունաց ըզհոլովմունս,
Թէ զըսկսբունս, թէ ըզվերջունս,
Ուսիր անխոնջ աշխատէցմամբ,
Ըզհեղգութիւն միշտ ատեցմամբ:

18


Զի գըլխաւոր մասունք բանի են սոքին,
Անուն և բայյք աշխատելիք երկոքին:

19


Վասն որոյ հին քերթողքն մեր հայկական,
Զզբայն երկրորդ մասն ասցին յետ անուան:

20


Ի հիւսողէ սոյն գըրքոյս,
Խոսեալն և այս գա ի լոյս: