Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/136

Այս էջը սրբագրված է

21


Ջանիւ հասցես ասէ շնորհաց,
Մի ծոյլ կենայ և դեգերայ
Թէ գանձն քո տաս ի ճըգնաց,
Եղիցես յիմաստան գերիմաց:

22


Ներել մաղթեմ աղերսարկեալ,
Որ ինչ իսմա սրխալ գըտեալ,
Ո՛չ գիտելոցն և ո՛չ տեսեալ,
Կամ ըստ հընոցն այնպէս թողեալ:

23


Այր կատարեալ և թշնամւոյն բարի կամի,
Եւ ոչ թէ սոսկ իւր սիրական բարեկամի:

24


Թէ զղջանաս ի մեղաց
Ոչ՛ հեռանաս ի շնորհաց:

25


Որոյ ձեռքն է յողորմութիւնս առատացան,
Հընձէ նա զայն որպէս մըշակ առատացան:

26


Որ ըզխրատ ծերոց գիտնոց անարգէ,
Նա քան զամէն անարգելիս անարգ է: