Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/138

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Պաղտասար Դպիրի բանաստեղծականների ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 1958 թ. «Պաղտասար Դպիր» գիտական հրատարակությանը՝ արժանահիշատակ հայագետ Ա. Շ. Մնացականյանի և Շ. Լ. Նազարյանի աշխատասիրությամբ:

Ներկա հրատարակության մեջ Պաղտասար Դպիրի բանաստեղծականները լրացվում են ավելի քան 30 նոր միավորներով: Առաջին անգամ առանձին է ներկայացվում Պաղտասար Դպիրի երկտող և քառատող բանաստեղծակունների հատընտիրը և չափածո նամակաձևերը լրացումներով: 89, 90 և 91-րդ բարոյախրատական ոտանավորները քաղվել են Վենետիկի Մխիթարյան միաբանական 1844 ձեռագրից և տպագրվում են առաջին անգամ[1]:


1

Զիս քո սիրուն, ով նազելի, հովերն առեր կու մաղէ

Պաղտասար Դպիրի ժողովրդականացած երգերից մեկն է: Մեզ հասել է ձեռագիր ու տպագիր բազմաթիվ օրինակներով: Առաջին անգամ տպագրել է հեղինակը 1723 թվականին: Հետագայում, այլ երգերի հետ, տպագրվել է Ա. Տևկանցի «Հայ երգում» (1882 թ. էջ 81—82), Ա. Չոպանլանի «Հայ էջերուն» (1912 թ. էջ 92), «Տեղեկագիր գիտու-

  1. Օգտվելով առիթից՝ կազմողը խորին երախտագիտություն է հայտնում Վենետիկի Մխիթարյան միաբանական ակադեմիական խորհրդին և բոլոր միաբաններին այն առանձնահատակ, բոլորանվեր հոգատարության համար, որ ցացաբերել են նրա նկատմամբ՝ Ս. Ղազարի Մատենադարանով կատարած աշխատանքների ընթացքում: