Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/139

Այս էջը սրբագրված է

թան և արվեստի ինստիտուտի» 1927 թ. 2-ում, (էջ 124—125), Մ. Մկրյանի «13—18-րղ դարի հայ աշխարհիկ գրականություն» ժողովածուում (1930 թ. էջ 278) և այլն: Մաշտոցի անվան Մատենադարանի 5292 ձեռագրում (այսուհետև կնշվի միայն ձեռագրի համարը) պահպանվում է ոմն Պետրոսի անունով: Տևկանցի օրինակում բնագիրը շեղվում է հեղինակայինից. հավանաբար այդ տպագրության համար հիմք է հանդիսացել անգիր եղանակով ասված մի օրինակ:


5

Վարանելով, վարանելով մոլար դեգերիմ, աւաղ

Այլաբանական հայրենասիրական երգ է: Բանաստեղծը «Վարդ»- պատկերի տակ ի նկատի ունի հայրենիքը, և ինքը իբրև «խղճալի երգնեակ» (սոխակ) հայրենիքի կարոտն ու սերն է երգում: 18-րդ դարի անհատական բանաստեղծության մեջ հաճախ են օգտագործվում սոխակ բանաստեղծ և վարդ-հայրենիք պատկերները: Այս երգը ժողովրդի մեջ ընկալվել է նաև իբրև սիրո երգ: Մատենադարանի № 4426. ձեռագրում (էջ 79 ա) երգը կրում է «Տաղ սիրոյ է տիրացու Բաղտասարէ ասացեալ՝ դէր օլգում աքբետ չունեմ գազլէր գոյն է»:


11

Արի, իմ քաղցրիկ աղաւնի

1768 թ. տպագրված տաղարաններում երգը անխորագիր է, բայց ձեռագրերում գրիչները հայերեն և թուրքերէն խորագրերի տակ են առել՝ «Տաղ սիրոյ», «Տաղ ուրախութեան, սիրոյ և կարոտանաց», «Տաղ գեղեցիկ...» և այլն:


16

Ի նընջմանէդ արքայական

Տների սկզբնատողերը կազմում են «Ի Պաղտէ», այսինքն ի Պաղտասարէ: ժամանակագրական առումով մեզ հայտնի առաջին երգն է. գրկել է 1708 թվականին: «Ի ռահեակ սոյն թըւականիս» նշում է հեղի նա-