Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/14

Այս էջը սրբագրված է

րոյ և կարօտանաց» գրքի հիշատակարանում բանաստեղծը հաւանում Է, ոք թեև իր մի շարք երգեր արտաքնապէս մարմնական ուրախութեան երգեր են, բայց դրանք բոլորն էլ իրենց ներքին զորությամբ հոգևորին են վերաբերում... Ըստ բանաստեղծի մարդը զգացական և իմացական հատկությունների մի կուռ ամբողջություն է: Նրա սերը նույնպես պետք է արտաբերվի զգացական և իմացական, մարմնական և հոգեկան, բարձր և ազնիվ ցանկությունների սահմանավորված չափի, ներդաշնակութեան մեջ: Պաղտասար Դպիրի սիրո քնարը ջինջ ու մաքուր, գիտակցված սիրո, ընտանեկան երջանկութեան, «սեղանակից» ու «հացակից», «սիրո հարկի կացակից սիրելւոյ» գովք է և փառաբանութեան, այս ներքին հոգեկան մեծ լիցք և համամարդկային մեծ շունչ ունի, ինչպես Սայաթ-Նովայի քնարը: Պաղտասար Դպիրի սերը ավելի զուսպ է, հոգեղէն, հեռու արևելյան, աշուղական մարմնական սիրո զեղումներից, բաց նկարագրութեուններից, այս գրեթե անշոշափելի է, բանականորեն սահմանավորված, չափի մեջ. այդ սիրո առաջ ոչնչանում են նրա «լեռնաչափ հոգսերը»:

Պաղտասար Դպիրի երեք տասնեակից անցնող սիրային բանաստեղծությունների մի զգալի մասի իշխող եղանակը ողբն է, սիրած էակի կարոտի, նրա կորստյան ցավի, տառապանքի զգացողութեունը: Ըստ երևույթին ճիշտ է բանասիրական այն վարկածը, թե նրա սիրո քնարը իրական հիմք ունի, որ բանաստեղծի սիրելի կնոջ անժամանակ մահն է պատճառ եղել ստեղծելու սիրո և կարոտի ողբանվագ երգեր.

Իմ արեգակն, իմ արուսեակն հեռացաւ յինէն,
Ուրախութեան ճրագն իմ, ճրագն իմ մարեցաւ...