Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/140

Այս էջը սրբագրված է

կը երգի վերջին տողում՝ այսինքն 20+1000+1+70+5+1+00=1157+ +551=1708: Երգվում է մինչև այսօր: Պահպանվամ է երգի ձայնապնակը՝ Շարա Տալյանի կատարմամբ, հիշեցնում է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխէն իմաստուն իս» երգի եղանակը: Տարակուսանքից վեր է, որ Սայար-Նովան ծանոթ է եղել Պաղտասար Դպիրի այդ երգին և կրել է նրա ազդեցությունը: Թարգմանվել է ռուսերէն («Антология арм. поэзии» (1940, էջ 313): Պետրոս Ղափանցին՝ «Առ ազգն իմ սիրելի» և այլ երգերուս յուրովի օգտագործում է իր ավագ գրչակցի այս երգի համապատասխան մտքերն ու պատկերները: Այս եղանակով նա բացահայտում է «ինընջմանէդ արքայական» երգի ազգային ոգին, այլաբանության հայրենասիրական բուն խորհուրդը: Բանասերներից մեկը այն միտքն էր հայտնել, թե Պաղտասար Դպիրը այդ երգը հավանաբար գրել է կնոջ մահվան առթիվ: Պետրոս Ղափանցին իր ազատասիրական երգերով փարատում է այդ կասկածը:

Կենսագրական այլ Փաստերը ևս հաստատում են, որ Պաղտասար Դպիրի կինը կենդանի է եղել մինչև 1720 թվականը: Նրանց Արսեն որդին ծնվել է 1715 )թ., իսկ Անտոն որդին՝ 1720 թվականին (տես՝ Պաղտասար Դպիր. 1958, էջ 261):


18

Իմ սիրելոյս իմմէ ի բաց ընկեցայ

Ունի «Ի Պաղ» ծայրակապը՝ Պաղտասարի կրճատված անունը: Նույն սկզբնատողով է սկսվում նաև հաջորդ՝ 19-րդ տաղը, որն ունի չորս տուն և «Ի Պաղ» ծայրակապը: Երկրորդ տնից փոխվում են երկու երգերի տողերն ու խոսքը, փաստորեն հեղինակը ստեղծել է միևնույն երգի երկու տարբերակ:


20

Բարկ արևդ ի շող ձեղունէն

Տաղը հեղինակային տպագրութեան մեջ անխորագիր է: № 7701 ձեռագրում (էջ 57 ա) կրում է «Տաղ ի վերայ բարեկամի» խորագիրը: