Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/141

Այս էջը սրբագրված է

21

Բարի եկիր, ի՛մ պատուական սիրելի

Հեղինակի մոտ անխորագիր է: № 7673 ձեռագրոմ (էջ 16 բ—17 ա) ունի «Տաղ ուրախութեան» խորագիրը:


24

Հրով սիրոյդ վառեալ գերիս

Ունի «Հուր» ծայրակապը: Հեղինակի տպագրած տաղարաններից մեկում (1768, էջ 121) ունի նաև հորդորակ, այսինքն հորդորական կամ խրատական հետևակ խոսք, լրացուցիչ ձայն, ասելիք՝ հիմնական երգի.


ՅՈՐԴՈՐԱԿ


Ո՛չ հարսանեաց պարերգութեանցըն ըղձանօք,
Այլ փեսայիդ մաքուր տեսլեանըն բսւղձանօք,
       Ի քէն այրի հոգիս մեղօք,
       Յարակ այրի և այրի:


26

Սիրամարգիդ սիրովն եղէ սիրահա՛ր, սիրահա՛ր

Հեղինակի տպագիր տաղարաններից դուրս մնացած երգերից մեկն է: Առաջին անգամ տպագրվել է Մատենադարանի հրատարակությամբ՝ 1958 թվականին: Պողարյանի կազմած ձեռագրաց ցուցակի 1896 ձեռագրի նկարագրության մեջ (էջ 129—133, 313) այս երգը հիշվում է հեղինակի անտիպ տաղերի շարքում: Պաղտասար Դպիրը այն գրել է յոթանասունն անցած տարիքում.

«Տարիքն իմ զեռթանասուն անցեալ գրեցի»...


27

Պարուց թըռչնոց տուք աւետիս

Ունի «Պահար» ծայրակապը: Պահար նշանակում է գարուն: Երգվել է «Գարուն» կոչված երգի եղանակով: № 7670 (էջ 36) ձեռագրում երգը կրում է «Տաղ գարնան ի գոյնս դարանին» խորագիրը: