Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/142

Այս էջը սրբագրված է

29

Գարունն եկեալ, անուշ հովերըն հընչեցին

№ 7009 ձեռագրում (էջ 3բ) տաղը վերագրվել է ոմն Իգնատիոսի. «Տաղ Իգնատիոսէ ասացեալ ի վերայ պիւլպիւլի», մինչդեռ 18—20-րդ դարերուն երգը բազմիցս տպագրվել է Պաղաասար Դպիրի անունով: Վարդի և սոխակի այլաբանական հայրենասիրական գեղեցիկ երգերից մեկն է:


35

Տիպ այնմ եղեր պայծառագոյն

Տների առաջին տողերի սկզբնատառերը կազմում են «Տիպ», այսինքն պատկեր: Գրված է խրթնաբանորեն, հատուկ նպատակով, գրաբարի մեջ հմտանալ ցանկացողների համար:

Հայտնի է, որ Պաղտասար Դպիրը ունի նաև խրթանաբանորեն գրված արձակ երկեր, դրանք զետեղված են «Օրինակ բարևագրաց» գրքում:


39

Ո՛վ համայնից փափագելի

Նույն տողով է սկսվում նաև 23-րդ երգը, բայց տարբեր հարցեր են շոշափում... 23-րդը 1768 ր. տպագրված տաղարաններից մեկում հեղինակը վերնագրել է «Տաղ առ ճշմարիտ փափագելին», ուր փառաբանվում է ճշմարիտ, անկաշառ բարեկամությունը: 39-րդ երգի ծայրակապն է «ոսկի», կրում է «Առ այն զոր գլխատառք ցուցին» խորագիրը և բացահայտում է ոսկու, դրամի ավերիչ դերը: Նույն հարցին է վերաբերում նաև հաջորդ՝ 40-րդ երգը՝ «Առ մամոնայն»՝ այսինքն անարդար ճանապարհով ձեռք բերված հարստանան, ունեցվածքի մասին: