Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/143

Այս էջը սրբագրված է

48

Իմ անիրաւ դատաւորըն քաղաքիս

Տաղը հեղինակային հրատարակությունների մեջ խորագիր չունի, Մատենադարանի № 8216 ձեռագրում (19-րդ դար, 244 ա) կրում է՝ «Ասացեալ ոտանաւորս խորհրդաւոր մեծագոյն իմաստնայիղձ քերթողի և հայոց նոր Հոմերոսի և վարժապետաց պետ վարժապետի» ընդարձակ խորագիրը: Սա ապացույց է այն բանի, որ Պաղտասար Դպիրը լայն ճանաչում է ունեցել նաև 19-րդ դարում: Հայտնի է՝ Խ. Աբովյանին ծանոթ են եղել Պաղտասար Դպիրի երգերը, նրա ձեռագրով արխիվում պահպանվում Է Պաղտասար Դպիրի «Որ արիր զիս ի պատկեր» ըսկզբնատողով (սույն գրքի 50-րդ) երգի մի թերթի ընդօրինակութիւնը (տես էս. Աբովյանի Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատոր, 1948, Էջ 55):


44

Թըշնամիքն անձինս, որք պատեցին զիս

Այս և նախորդ (43) բանաստեղծութիւնը հեղինակը անշուշտ գրել է իր դեմ հարուցված ծանր, անհիմն մեղադրանքների պատճառով, իր կրած տառապանքների օրերին, թերևս՝ թիապարտության մեջ:


53

Ի կենաց նախկին Վայելմանց

Բանաստեղծության ներքին տրամաբանութեան ուժը պահպանելու հպատակով երգը ներկայացնում ենք կրճատումով:


59

Ի կարօն լեալ ապօժանդակ

Ունի «Ի ՊաղտասարԷ» ծայրակապը: «է ներ թըւոյս լալ առակեալ» տողից պարզվում է, որ տաղը հորինված է 1709 թ.: «Լալ առակեալ»