Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/144

Այս էջը սրբագրված է

այսինքն 80+1+30+1+1000+1+00+5+30=1558+551=1709: Խրթնաբանորեն հյուսված երկրորդ երգը հիշեցնամ է «Տիպ այն եղեր պայծառագոյն» (տես 35-րդ երգի ծանոթագրությունը):


60

Ի մեծ տագնապի

Խրթնաբանորեն գրված երրորդ տաղն է՝ ավելի պարզ տաղաչափությամբ, նույն վերջնահանգով. թվում է, թե Պաղտասար Դպիրը հատուկ նպատակով տարբեր բառերի կամ բառամասնիկների միացությունից բարդ կապակցություններ է ստեղծել, որպեսզի գրաբարի մեջ խորացողները կարողանան հաղթահարել դժվարությունները:


70

Հըրով քո գերիս, ով դու գերապայծառ երանեալ

Երկրորդ բանաստեղծականն է, ուր հեղինակը հիշեցնամ է իր երաժիշտ, երգահան լինելու մասին:


77

Դաւիթ Անյաղթ փիլիսոփայ

Տների ծայրակապը ներկայսւցնամ է «Դաւիթ»: Պաղտասար Դպիրը «Գիրք սահմանաց»-ում (Կ. Պոլիս, 1731 թ. էջ 319—321, 336—338 ներկայացնում է ոչ միայն Դավիթ Անհաղթին նվիրված բանաստեղծություններ, այլ նաև՝ Դավիթ Անհաղթի համառոտ կենսագրությունը, նրա շուրջը հյուսված ավանդական զրույցներ և այլն: Պաղտասար Դպիրը ունի Դավիթ Անհաղթին նվիրված նաև մի քառյակ (տես քառյակների բաժինը: