Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/145

Այս էջը սրբագրված է

78

Որք բնախօս բանիւ զեակքս ենթադրեցին

Դավիթ Անհաղթի «Չարն ոչ է անեղ» փիլիսոփայական տրակտատի բանաստեղծական մեկնությունն է: Պաղտասար Դպիրը այն զետեղել է «Գիրք սահմանաց Դաւթի Անյաղթ փիլիսոփայի և աստուածաբան վարդապետի» վերոհիշյալ գրքում (Պոլիս, 1731, էջ 330):


80

Առ անփոփոխ աստուածութիւն

Պաղտասար Դպիրի տաղերի ընդհանուր ցանկում (տե՛ս Մատենադարանի գիտ. հրատարակ. էջ 267) հիշվում է այս տաղը, բայց մեզ հայտնի տաղարաններում չենք հանդիպել: Այն քաղում ենք Նարեկացու «Մատեան ողբերգութեան» Պոլսի 1726 թ. հրատարակությունից: «Մատեանի» աղբյուրագիտական այդ բացառիկ հրատարակության համար մեծ ջանքեր է գործադրել նաև Պաղտասար Դպիրը: Գրքի առոաջաբանը, որ կրում է «Նախերգաբար առ ջերմեռանդ ընթերցօղեդ» խորագիրը, ավարտվում է հենց այս բանաստեղծությամբ:


81

Մի մեծամիտ լինի, որդի Ադամայ (Ասացեալ ի Պաղտասար Դպրէ

ի վերայ հպարտութեան):

Այս և սրան հաջորդող 82 և 83-րդ բանաստեղծությունները տպագրվում են առաջին անգամ: Պահպանվում են Վենետիկի Մխիթարյան միաբանության Մատենադարանում (ձեո. № 1844, էջ 92—97):

84

Ի հողային նիւթոյ ոսկի մաքրական

Քաղում ենք Հովհաննես քահանա Մկրյանի — «Արևելք» ամսաթերթում (1889, 3 մայիսի) տպագրած «Ազգաբանութիւն Պատկանյան տոհմի» հոդվածից: Այս մասին մեզ տեղեկացրել է գրականագետ Մ. Սաղ-