Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/146

Այս էջը սրբագրված է

յանը, որին հայտնում ենք մեր շնորհակալութիւնը)։ Հոդվածագիրը գրում է, որ Պաղտասար Դպիրը ժամանակակից էր հինգերորդ Տեր Գաբրիելին, նրա օգնաթյամբ ազատվում է թիապարտությունից և այդ առթիվ գրում է այս բանաստեղծութիւնը. «Զայս երգը կհորինէ Աստուածածնի՝ քաղելով ի բանից Նարեկացւոյ»: Աստվածածնին նվիրված շատ երգեր ունի Պաղտասար Դպիրը. սակայն այս երգը, դատելով մեզ հասած քառատողից, ներքին տրամադրությամբ համահնչուն է Նարեկացու «Մատեանի» 80-րդ գլխի Աստվածածնին նվիրված ներբողին (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգական», թարգմանությունը Վազգեն Գևորգյանի, Երևան, 1979, էջ 481—485):


85

Պարտաւորեալ գերիս խըղճալի

Այս և հաջորդ 86-րդ երգը՝ «Պայծառագոյն որդեակ իմ սիրուն»՝ թաղման ողբեր են, որոնք տպագրված են «Մաշտոց» ծիսարանում: Հեղինակի տաղարաններում չկան: Սույն ողբերը առաջին անգամ ուշադրության է արժանացրել հայագետ Մ. Պողարյանը:


87

Դիտողք արթունք

18-րդ դարի երկու նշանավոր գործիչներ Գևորգ վարդապետ Ղափանցուն և Հակոբ Նալյանին նվիրված ներբող է: Նալյանը երկար ժամանակ, մինչև իր մահը՝ 1764 թ., ղեկավարում էր Պոլսի պատրիարքարանը: Վերջինս հայտնի է նաև իր գրական բազմատեսակ գործերով և մանավանդ՝ Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մեկնությամբ (տպագրված 1745 թ.):


88

Ունի իբր քայիւրակ մի պատուական

Քայիւրակ նշանակում է թանկագին, ականակուռ զարդ պարանոցի: Ռումելու պատրիարք Դանիել վարդապետի տապանագիրն է, մահացած 1747 թ.։ Տապանագիրը գրել է Պաղտասար Դպիրը: