Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/147

Այս էջը սրբագրված է

89

Որտեղ կռիվ կտեսնես

Այս և հաջորդ 90, 91 և 92-րդ բանաստեղծությունները թարգմանված են թուրքերենից (տե՛ս Պաղտաասր Դպիր, Երևան, 1968, էջ 171 — 173):


93

Չափածո նամակաձևեր

Քաղված են «Բարևագրքի» 1752 թ. և «Օրինակք բարևագրաց նորապէս շարադրեցեալ»՝ 1787 թ. տպագրություններից: Պաղտասար Դպիրը հաճախ գրում է արձակ և չափածո խառն նամակաձևեր: Մենք ընտրել ենք միայն չափածո հատվածներից: Իմ առաջադրած նամակաձևերը,— նկատում է հեղինակը.— նպատակ ունեն օգնելու նամակ գրողներին, սակայն նրանք չպետք է կաշկանդվեն այդ ձևերի մեջ, գրեն ազատ, ինչպես որ մտածում են... «Եւ աստ, ի վերջնում տետրակիս փոքու՝ ծանիր, սիրելի ընթերցող: Զի որ եղաւ աստ այսքանիկ ինչ օրինակ բարևագրութեան, ոչ եթէ այն մտօքն եղեալ է՝ թէ միշտ այսպէս և միայն այսչափովս և ոչ աւելի կամ պակաս պարտիս գրել: Այլ այսոքիկ որպէս վարժիչ և գաղափար տվան քեզ փոքր ինչ: Որովք կարելի է քեզ կամ միայն զնոյն օրինակ գծագրել, կամ այլ աւելի ինչ երկարել, կամ՝ թէ իսկ կարճել. կամ՝ յոյժ համառօտ գրել» («Բարևագիրք» էջ 98):


94

Երկտողյակներ և քառյակներ

Պաղտասար Դպիրը 18-րդ դարի առաջին բանաստեղծն է, որ թողել է ուշագրավ քառյակային ստեղծագործութիւն: Դժբախտաբար դրանք ցրված են նրա տպագիր և ձեռագիր աշխատությունների էջերում: Սույն գրքում ներկայացված փոքրիկ հավաքածոն արդեն իսկ գաղափար է տալիս նրա քառյակների բազմաբովանդակ նյութի և արվեստի մասին: