Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/17

Այս էջը սրբագրված է

Պաղտասար Դպիրը փոքրածավալ, սեղմ, ավարտուն, նորատիպ քնարական երգի վարպետ է: ժամանակի գրավոր, ժողովրդաշունչ, կանոնական բանաստեղծության հանգի, չափի, հյուսվածքի պարզ, դյուրին, բազմազան ձևերի մեջ, ախորժալուր երաժշտականությամբ, տարաստիճան պարզ, միջին պարզության, երբեմն էլ խրթին գրաբարով, ողբի, աղերսանքի, ապաշխարանքի, զղջման, հառաչանքների ուղեկցությամբ Պաղդասար Դպիրը կերպարանավորում է իր ժամանակների մարդու հակասական, բարդ հոգեկան աշխարհը։

Նարեկացու «Մատեան ողբերգության» կենսափիլիսոփայության ներշնչանքը ունենալով Պաղտասար Դպիրը միայն և միայն հետապնդում է իր ժամանակի իրական, երկրային կյանքը սրբագործելու, առավել որոշակի՝ հայոց կրոնա-ազգային ներքին և արտաքին հարաբերությունները կարգավորելու, հայ ժողովրդի ազգային ինքնապաշտպանության, ինթնաճանաչման ոգին վերարթնացնելու, հայ համայնքը ի մի բերելու, հայրենի հողում համախմբելու խնդիրները.

Ա՛րդ, առ քեզ գոչեմք, ո՛վ հայրըդ գըթած,
Հայցեա՜յ ի տէառնէ մեզ ողորմութիւն,
Նեղեալ, տառապեալ տոհմիս խըղճալոյ,
Տալով գերելոցն՝ գերադարձութիւն.
Ըստ աղերսանաց սուրբ մարգարէին,
Ի մեր Վայրենիս անդրէն ժողովիլ:

Պաղտասար Դպիրի քնարերգությունը, ամբողջության մեջ, արվեստով ու գաղափարական բովանդակությամբ, նախորոշում է 19-րդ դարի դասական բանաստեղծության զարգացման սկզբնական ընթացթը:

ՇՈԻՇԱՆԻԿ ՆՍԶԱՐՅԱՆ