Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/18

Այս էջը սրբագրված է

ՍԻՐՈ ԿԱՐՈՏԻ


ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ



1


Զիս քո սիրոյն, ո՛վ նազելի, հովերն առեր՝ կու մաղէ,
Օտարին լեզուն աւելի ցաւ եղեր՝ զիս կու տաղէ, կու տաղէ,
Այս կարօտուս չի՛ դիմացվիր, միշտ ըզհոգիս կու քաղէ.
          Դէպի յերկիրն իմ սիրելոյն
          Առնէր, տանէր հովըն զիս, հովըն զիս,
          Դէպի յայգին իմ նազելոյն
          Փըչէր, տանէր քամին զիս, քամին զիս:
Խըղճալի այն և ցաւալի թռչնակին ես նըման եմ,
Որ սիրովն իմ կարմիր վարդին յարակ ի սուգ մըտանեմ, մըտանեմ,
Ի սար, ի ձոր շրջաբերիմ, խընդրեմ և ո՛չ գըտանեմ.