Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/21

Այս էջը սրբագրված է

Խնդրելով զքեզ յարակ, ի՛մ սիրուն, միշտ տարաբերի,
աւա՜ղ.
          Իմ նազելի սիրուն սիրասուն, մի՛ մոռնար զիս,
          Իմ աչաց լոյս, սրտի բերկրութիւն, մի թողուր զգերիս:

Անուշահոտ, կարմիր, ի՛մ սիրուն, դու վարդ անթառամ, աւա՜ղ,
Ես խըղճալի երգնակ, նազելի, սիրով քո ողբամ,
Որ առանց քո տեսոյդ, ի՛մ սիրուն, ո՛չ բընաւ խնդամ, աւա՜ղ.
          Իմ նազելի սիրուն սիրասուն, մի՛ մոռնար զիս,
          Իմ աչաց լոյս, սրտի բերկրութիւն, մի թողուր զգերիս:
Աստեղաց լոյս տըւօղ, ի՛մ սիրուն, արեգակն ես դու, աւա՜ղ,
Ես փոքրագոյն փոշեկ, նազելի՛, եմ քո արևուն,
Շրջիմ ի մեջ լուսոյդ, ի՛մ սիրուն, ի քո կարօտուն, աւա՜ղ.
          Իմ նազելի սիրուն սիրասուն, մի՛ մոռնար զիս,
          Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս:


4


Իմ աննըման սիրելագոյն սիրելի,
Քան ըզբընաւ զովելիսըն գովելի, սէ՛ր իմ,
Եւ ոչ ժամ մի մոռանալի լինելի,
          Տեսիլ քո յանդիման աչացս երևի, սէ՛ր իմ: