Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/22

Այս էջը սրբագրված է

Իմ աննըման, քեզ ո՜վ ոք գոյ՝ նըմանի,
Որ անի զքեզ՝ նըման բիւր-բիւր երանի, սէ՜ր իմ,
Ի յամենայնս, որ ինչ ազնիւ գըտանի,
          Տեսիլ քո յանդիման աչացս երևի, սէ՛ր իմ:


Իմ աննըման աննըմանիցն ի վերոյ,
Դո՛ւ մի միայն ես արմանի սիրելոյ, սէր իմ,
Թէ՛ ննջիցեմ, թե՛ յառնիցեմ ի քընոյ,
          Տեսիլ քո յանդիման աչացս երևի, սէ՛ր իմ:


Իմ աննըման, արեգակն իմ, լուսինն իմ,
Ես ի սէր քո տառապանօք դեգերիմ, սէ՛ր իմ:
Ուր և հայիմ, ուր և նայիմ և յառիմ,
          Տեսիլ քո յանդիման աչացս երևի, սէ՛ր իմ:


Իմ աննըման, առանց քո՝ լոյսն՝ ըստուեր է,
Քո քաղցրութիւնդ քան ըզբընաւս ի վեր է, սէ՜ր իմ,
Թէպէտ ոչ իսկն, այլ որքան կարն իմ բերէ:
          Տեսիլ քո յանդիման աչացս երևի, սէ՛ր իմ:


5


Վարանելով, վարանելով մոլար դեգերիմ, աւա՜ղ,
Ո՜չ ունենալով դադար երբէք, սիրովդ երերիմ,
Քո խղճալի երգնակն եմ ես, ո՜վ իմ կարմիր վարդ, աւա՜ղ,
Հոտիկտ՝ անուշ, գունով՝ պայծառ՝ համայն ծաղկանց զարդ:


Գարուն հասեալ՝ բոլոր աշխարհս բերկըրաւորի, աւա՜ղ,
Իմ այս խորված հատած սրտիկս նոր վիրաւորի,
Առանց ծագման քո աննըման գեղոյդ արևուն, աւա՜ղ,
Հազար-հազար արեգակունք չեն ինձ երևուն: