Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/23

Այս էջը սրբագրված է

Չունիմ իսկի իրի իմիք բընաւ ինչ կարիք, աւա՛ղ,
Զի իմ անգին գեղափայլունս է ինձ բիւր բարիք.
Ո՜վ այգեպան, ո՛վ անխիղճ մարդ, ո՞ւր է իմ հոգին, աւա՛ղ,
Առանց վարդին՝ չորանայցէ՝ բոլոր քո այգին:


6


Շատ սիրով քեզ բարև, իմ աչացըս լոյս,
Իմ գերազնիւ սիրելի, մի՛ մոռնար զիս,
Դո՛ւ ես իմ բերկրութիւն, դո՛ւ ես իմ մեծ յոյս.
          Իմ սիրասուն գովելի, մի՛ մոռանար զիս,
          Իմ աչաց լոյս, իմ հոգի, մի՛ թողուր զգերիս:

Ելի ես ի խընդրել զքեզ ի գիշերի,
Ո՛չ գըտի և լալագին կամ ի դեգերի՝
Ի հեռաբնակ երկիրդ, իմ հոգւոյս հոգի.
Ողորմելով քո գերոյս մի՛ մոռանար զիս,
          Իմ աչաց լոյս, իմ հոգի, մի՛ թողուր զգերիս:

Քանի ի քէն գերիս հեռի անկեալ եմ,
Ո՛չ մեռած, ո՛չ կենդանի, կիսամեռեալ եմ,
Հրով քո կարօտութեանդ խոր խորովեալ եմ.
          Իմ աննըման անգին ակն, մի՛ մոռանար զիս,
          Իմ աչաց լոյս, իմ հոգի, մի՛ թողուր զգերիս:

Արեգակըն ծագէ յերկնից ի յերկիր,
Իմ արեգակն է ի քէն՝ ինձ բարևագիր,
Երբ յիշեմ զքեզ՝ լինիմ որպէս ըզմոխիր.
          Իմ արեգակն, իմ լուսին, մի՛ մոռանար զիս,
          Իմ աչաց լոյս, իմ հոգի, մի՛ թողուր ըզգերիս: