Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/24

Այս էջը սրբագրված է

7


Ա՜յ իմ աչաց լոյս գովելի,
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս,
Ի բոլոր սըրտէ սիրելի,
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս:
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.
          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:

Իմ աղաւնի երաներամ,
Իմ գեղեցիկ վարդ անթառամ,
Ի քո երկրէն ես կու գընամ.
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս,
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.
          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:

Իմ աննըման, իմ լուս արև,
Անուշահոտ վարդի տերև,
Լալով տամ քեզ հազար բարև.
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս,
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.