Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/25

Այս էջը սրբագրված է

          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:

Իմ արտօտիկ ձեռացս ելած,
Լալոտ աչերուս հեռացած,
Քանի նայիս ի վեր աստուած՝
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս,
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.
          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:

Քանի անկայ ի քո տեսուն,
Զի՛ դադրիր աչերս ի լալուն,
Ո՛չ արթուն եմ և ոչ ի քուն.
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս,
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.
          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:

Ո՜վ իմ սրտիս բևեռ ոսկի,
Մի՛ մոռանար զիս՝ քո գերիս
          Զիս՝ քո գերիս,
          Ողորմելիս.