Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/26

Այս էջը սրբագրված է

          Զգերիս,
          Ողբալիս,
          Խըղճալիս:


8


Ելի ի խընդրել ըզսէրն իմ,
Ցուցել նըմա զսիրոյ վէրն իմ,
Որ է արեգական տէրն իմ՝
Ո՜չ գըտի, ո՜չ գըտի,
Լալագին, լալագին շրջիմ գերիս:


Թէպէտ նա ո՛չ է հեռաւոր,
Որոց ո՛չ են արատաւոր,
Լալիս խըղճալի մեղաւոր՝
Ո՛չ գըտի, ո՜չ գըտի,
Լալագին, լալագին շրջիմ գերիս:


Ի սար, ի ձոր յար աստանդիմ,
Ի լաց, ի կոծ պարաւանդիմ,
Զհանուրց արփին մանաւանդ իմ,
Ո՜չ գըտի, ո՜չ գըտի,
Լալագին, լալագին շրջիմ գերիս:


Աւա՜ղ ինձ, որ ի կենաս եկի,
Զօգուտն իմ ոչ ղարակեցի,
Զթաքուն գանձն ի յագարակի՝
Ո՜չ գըտի, ո՜չ գըտի,
Լալագին, լալագին շրջիմ գերիս: