Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/28

Այս էջը սրբագրված է

               Ե՜կ, ե՜կ, ե՜կ,
               Ո՜վ իմ ազնիւ, ե՜կ:

Թէ ի ներքոյ արեգականս հազար այլ կայցէ,
Սիրտ իմ ոգոց հաճելով, հաճելով զքեզ միայն հայցէ,
Զվերո երգեալ բանիդ ըզտիպն բերելով կրկին,
Ո՛չ միում այլ ընկերեալ, ըճկերեալ յարեցաւ:
               Ե՜կ, ե՜կ, ե՜կ,
               Ո՜վ իմ ազնիւ, ե՜կ:

Ակն իմ արիւն կաթեցուցեալ հառաչէ, գոչէ,
Հառաչօղ, սըգացօղ, սըգացօղ ինձ նըման ո՜չ է,
Քանի եղեր հեռի յինէն, իմ աչացըս լոյս,
Սիրտ իմ ի քէն ո՜չ բընաւ, ո՜չ բընաւ սառեցաւ.
               Ե՜կ, ե՜կ, ե՜կ,
               Ո՜վ իմ ազնիւ, ե՜կ:


10


Ի քոյդ սիրոյ գերիս իբրու մեռեալ եմ,
Յարակ խնդրեմ ըզքեզ և ո՜չ գտանեմ,
Քո սաստիկ կարօտոյդ հըրովն եռեալ եմ,
Յարակ խնդրեմ ըզքեզ և ոչ գտանեմ:
       Եւ ոչ գտնալ ըզքեզ՝ ի սուգ մըտանեմ:

Զքո քաղցրիկ սուրբ անունդ ես միշտ յիշելով,
Գոչեմ և հառաչեմ զիս աւաղելով,
Ի սար, ի ձոր շրջիմ գանձն իմ կոծելով,
Յարակ խնդրեմ ըզքեգ և ոչ գտանեմ,
       Եւ ոչ գտեալ զքեզ՝ ի սուգ մըտանեմ: