Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/29

Այս էջը սրբագրված է

Անել կապով ի քո սուրբ պարանդ արկեալս,
Չըդադարիմ երբէք ի սիրոյդ հարկեալս,
Ողորմելի կենօք ի տեսոյդ զրկեալս,
Յարակ խնդրեմ ըզքեզ և ոչ գտանեմ,
       Եւ ոչ գտ՛նալ զքեզ՝ ի սուգ մըտանեմ:

Բիւր ինձ արեգակունք ո՜չ գան ի յերև,
Զի քո սուրբ տեսութիւնդ է ինձ բիւր արև,
Դեղնեալ, անկեալ, խամրեալ իբր աշնան տերև.
Յարակ խնդրեմ ըզքեզ և ոչ գտանեմ,
       Եւ ոչ գտեալ զքեզ՝ ի սուգ մըտանեմ:


11


Ար՛ի, ի՜մ քաղցրիկ աղաւնի,
Ոսկի խնծոր զարմանալի,
Զքեզ տեսողին բիւր երանի.
Դու բարի եկիր, բարի եկիր:

Դու, որ եկիր, երևեցար,
Իբր ու արև ինձ ծագեցար,
Ցընծութիւն ինձ պարգևեցար.
Դու բարի եկիր, բարի եկիր:

Ուրախութիւն հոգոյ իմոյ
Ո՜չ գոյ բընաւին առանց քոյ,
Ով իմ ազնիւ գերայարգոյ,
Դու բարի եկիր, բարի եկիր: