Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/30

Այս էջը սրբագրված է

Տրտում էի՝ ուրախացաւ,
Մեռեալ էի` կենդանացայ,
Ինձ երանի, որ զքեզ տեսայ.
Դու բարի եկիր, բարի եկիր:

Բարի եկիր, իմ սիրելի,
Իմ գերազնիւ գերգովելի.
Իմ աչաց լոյս, իմ նազելի.
Դու բարի եկիր, բարի եկիր:


12


Մէկ ազնըւի մի սէրըն կայ ի գըլխիս,
Գիշերն է յերազիս, ցերեկն ի սրտիս,
Կորուսեր եմ զիմ աննբման սիրելիս,
Անոր համար կա պըտըտիմ ի սարեր՛ն, ի ձորերն:

Ի միտս որ գայ՝ կու թռչի խելքս ի գլխէս,
Յաչերս արիւն կու բոլորի ի սրտէս,
Ղարիպ եմ ես, որ ելեր եմ երկրէս,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:

Այգի եմ տնկեր ու վարդ եմ բուսուցեր,
Ապառաժներ կըտրեր՝ ջուր եմ վազցուցեր,
Զիմ աննըման սիրելիս եմ կորցացեր,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն: